«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ է հերթական վնասվածքից ապաքինվելուն:
Marca-ն գրում է, որ բելգիացի կիսապաշտպանը շատ լավ հասկանում է իր շուրջ ստեղծված իրավիճակը: Անցած տարի ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խաղից հետո վնասվածքները հանգիստ չեն տալիս Ազարին:
Վերադարձից հետո Ազարը պետք է առաջին հերթին վստահությունը վերականգնի մարզումներին: Այո՛, նոր վնասվածքի վախը կա, սակայն բելգիացին քաջ գիտակցում է, որ կարող է հիշվել որպես «Ռեալի» խաղացող միայն հանդիպումներին մասնակցելով:
Խաղընկերները վստահում են Ազարին ու կարծում են, որ նա լավ մարդ է ու հիասքանչ ֆուտբոլիստ: Զիդանը ևս վստահում է նրան ու Ազարի ամենամեծ երկրպագուներից է: Այդ իսկ պատճառով Ազարը վերադառնալու է մեկնարկային կազմ, երբ պատրաստ լինի: