Ֆրանսիական հեղինակավոր France Football ամսագիրը նշել է ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահին, պաշտպաններին, կիսապաշտպաններին և հարձակվողներին։
Ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահ է ճանաչվել ԽՍՀՄ հավաքականի նախկին դարպասապահ Լև Յաշինը։ Լավագույն ձախ պաշտպան է ճանաչվել «Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Պաուլո Մալդինին։ Լավագույն կենտրոնական պաշտպան է ճանաչվել Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը։ Լավագույն աջ պաշտպան է ճանաչվել Բրազիլիայի հավաքականի և «Միլանի» նախկին պաշտպան Կաֆուն։
Լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպաններ են ճանաչվել Արգենտինայի հավաքականի, «Նապոլիի» ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան ու Բրազիլիայի հավաքականի և «Սանտոսի» նախկին ֆուտբոլիստ Պելեն։
Լավագույն պաշտպանողական ոճի կիսապաշտպաններ են ճանաչվել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Չավին ու ԳՖՀ-ի ու «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը։
Լավագույն հարձակվողներ են ճանաչվել «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին և «Ռեալի», «Բարսելոնայի», «Ինտերի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն։
Այպիսով, France Football-ի վարկածով՝ ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստների կազմը․
Դարպասապահ — Լև Յաշին
Պաշտպաններ — Պաուլո Մալդինի, Ֆրանց Բեկենբաուեր, Կաֆու
Կիսապաշտպաններ — Դիեգո Արմանդո Մարադոնա, Պելե, Չավի, Լոտար Մատեուս
Հարձակվողներ — Կրիշտիանու Ռոնալդու, Լիոնել Մեսսի, Ռոնալդու։