Գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը չի կայանա: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը պետք է կայանար Զագրեբում հունվարի 25-31-ը, սակայն այն հետաձգվել է:
Նշվում է, որ վերջնականապես որոշվել է չեղյալ համարել նաև Պեկինի Մեծ մրցաշարը:
Աշխարհի առաջնության անցկացումը դեռևս ուժի մեջ է. այն նախատեսված է մարտին Ստոքհոլմում: