«Բարսելոնան» կարող է վաճառել թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը հաջորդ ամառ, հաղորդում է Goal.com-ը հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Կատալոնական ակումբում անհանգստացած են ստեղծված իրավիճակով։ «Բարսելոնայում» կարծում են, որ լրջագույն ֆինանսական խնդիրները կստիպեն ակումբին բաժանվել կիսապաշտպանից։
Հաղորդվում է, որ «Բավարիան» կփորձի ձեռք բերել դե Յոնգին, եթե «Բարսելոնան» նրան հանի տրանսֆերի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենյան թիմը հետաքրքրված է դե Յոնգով ու արդեն կապ է հաստատել նրա գործակալի հետ։
Դե Յոնգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամռանը։ Նրա հրաժարագինը կազմում է 400 միլիոն եվրո։
23-ամյա կիսապաշտպանը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում 10 հանդիպման է մասնակցել։