«Չելսիի» պաշտպան Անտոնի Ռյուդիգերը կարիերան կարող է շարունակել Լա լիգայում։
Լոնդոնյան ակումբի գերմանացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», հաղորդում է Goal-ը՝ հղում կատարելով Sport-ին։
Ռյուդիգերը ընթացիկ մրցաշրջանում «Չելսիում» քիչ է խաղաժամանակ ստանում։ Նա կարող է տեղափոխվել «Կամպ Նոու»՝ փոխարինելով կատալոնական թիմի վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին։
Հիշեցնենք, որ բավականին երկար ժամանակով շարքից դուրս է մնացել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն։