Հայտնի է դարձել ՊՍժ-ի նախկին հարձակվող Խեսեի ՝ փարիզյան ակումբը լքելու պատճառը, տեղեկացնում է RMC-ն:
Նշվում է, որ ֆուտբոլիստը հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում, որը վատ ազդեցություն է ունեցել ակումբի հանրային կերպարի վրա:
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականին բաժանվեց իր կնոջից ՝ Աուրա Ռուիսից, քանի որ դավաճանել էր նրան կնոջ ընկերուհու ՝ հայտնի մոդել Ռոսիո Ամարի հետ:

Այդ մասին Ամարը հայտարարել էր իսպանական հեռուստաընկերություններով, ինչից հետո Խեսեն լքել էր իր ընտանիքը:
Հավելենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականին էր Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել ՊՍԺ: Այդ ընթացքում նա 18 հանդիպում անցկացրեց փարիզյան ակումբի կազմում:
Նախորդ տարիներին, Խեսեն վարձավճարով հանդես եկավ ՝ «Լաս Պալմասում», «Բետիսում», «Սթուք Սիթիիում» և «Սպորտինգում»: