«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի առաջիկա հանդիպման անոնսը:
Կատալոնացիները թվիթերում նկար են հրապարակել, որում պատկերված են թիմերի առաջատարներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Նրանք իրենց ձեռքերում պահում են լուսանկարներ, որոնք հիշեցնում են իրենց դիմակայության մասին, երբ պորտուգալացին «Ռեալի» խաղացող էր:
«Պատմություն»․ այդպես է մակագրված լնկարը: Հայելիի արտացոլման մեջ Մեսsիի գլխավերևում գրված է GOAT (Greatest Of All Time- բոլոր ժամանակների մեծագույնը) հապավումը:
📚 H I S T ⚽ R Y
Cristiano Ronaldo & Leo #Messi pic.twitter.com/kBElYkoBRg— FC Barcelona (@FCBarcelona) December 7, 2020
«Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 2,10 գործակցով, ոչ ոքին՝ 3,85, իսկ «Յուվենտուսի» հաղթանակը՝ 3,50։