«Հաասի» արշավորդ Ռոման Գրոժանը հայտնել է, որ չի մասնակցի մրցաշրջանի վերջին արշավին Աբու Դաբիում։
«Մենք որոշել ենք, որ իմ առողջության ու անվտանգության համար պետք չէ ռիսկի դիմել ու հանդես գալ Աբու-Դաբիում։ Սա շատ բարդ որոշում էր, բայց այսպես ավելի լավ կլինի իմ ապագայի համար։
Տեսնենք, թե որտեղ եմ ես շարունակելու վարել։ Ես դրանում հույս ունեմ, որտեղ կկարողանամ արշավներ հաղթել»,-ասել է Գրոժանը տեսաուղերձով։
Հիշեցնենք, որ Բահրեյնի Գրան-պրիում Գրոժանը մեծ վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում վառվել էին նրա մատները։ Աբու Դաբիի Գրան-պրին պետք է դառնար նրա վերջին արշավը Ֆորմուլա-1-ում։
Սախիրի Գրան-պրիում Գրոժանին փոխարինում է թիմի պահեստային արշավորդ Պիետրո Ֆիտիպալդին։ Հավանաբար նա կլինի նաև Աբու Դաբիում։