«Ռեալում» հույս ունեն, որ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն չի երկարաձգի պայմանագիրը փարիզյան թիմի հետ, հաղորդում է Marca-ն։
Այսօր ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն հայտարարել էր, որ ֆրանսիացի հարձակվողի և ակումբի միջև բանակցություններ են ընթանում նոր պայմանագրի կնքման շուրջ։ Չնայած այս փաստին՝ «Ռեալում» հույս ունեն, որ Մբապեն չի երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։
«Արքայական» ակումբը 2021-ի ամռանը մտադիր է քայլեր ձեռնարկել Մբապեի տրանսֆերը ձեռք բերելու համար։
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։