Իսպանիայի Պրիմերայի 17-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» կհյուրընկալվի «Ռեալ Սոսիեդադին»։
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրապարակել է թիմի հայտացուցակը, որտեղ տեղ են գտել 19 ֆուտբոլիստներ։ Հայտացուցակ են վերադարձել վնասվածքից ապաքինված պաշտպաններ Ժորդի Ալբան ու Նելսոն Սեմեդուն։
Հայտացուցակ է վերադարձել նաև Լիոնել Մեսսին, ով «Ինտերի» դեմ խաղում հանգստի հնարավորություն էր ստացել։

Խաղը կկայանա շաբաթ և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։