Անցած ամառ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը փորձել է համոզել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին տեղափոխվել փարիզյան թիմ, հաղորդում է RMC Sport-ը՝ հղում կատարելով բրազիլացու հարազատներից մեկին։
«Այս ամառ Նեյը արեց ամեն բան, որպեսզի Մեսսին տեղափոխվի Փարիզ։ Նեյմարը պատմել է նրան, թե ինչ երջանիկ է ՊՍԺ-ում ու որ ակումբի մոտ կա հստակ կառուցվածք իր՝ ակումբ գալու պահից։ Նա մտածում էր այդ մասին։
Նեյը ցանկանում է նորից խաղալ նրա կողքին և ուզում է, որ հաջորդ ամառ Մեսսին տեղափոխվի ՊՍԺ, բայց դա բարդ հարց է, որովհետև բոլորն են ուզում Մեսսիին», – պատմել է Նեյմարի հարազատը։
Մեսսիի պայմանագրի ժամկետը կատալոնական թիմի հետ ավարտվում է 2021 թվականին, ու հունվարից արգենտինացին կարող է բանակցություններ վարել այլ թիմերի հետ։ Նեյմարն ու Մեսսին միասին խաղացել են «Բարսելոնայում» 2013-ից 2017 թվականներին։
Ամռանը Մեսսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից» ու անգամ պաշտոնական տրանսֆերային հայտ էր ներկայացրել, սակայն ակումբի ղեկավարությունը հրաժարվել էր բաց թողնել նրան։