Հայտնի դարձավ հանդբոլի կանանց Աշխարհի 2019 թվականի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զույգերը:
Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Հոլանդիայի հավաքականի հետ, որը հիմնական փուլի վերջին տուրում 40:33 հաշվով հաղթեց ճապոնուհիներին և գրավեց երկրորդ տեղը առաջին խմբում:
Ավելի վաղ ռուսները հաղթել էին Իսպանիային (36:26) և հաղթել երկրորդ խումբը: Ամբրոս Մարտինի թիմը միակն է, որը մրցաշարում ոչ մի պարտություն չիի կրել:
Մյուս կիսաեզրափակչում խաղալու են Նորվեգիան և Իսպանիան: Երկու հանդիպումներն էլկկայանան դեկտեմբերի 13-ին:
Աշխարհի առաջնության հաղթողը 2020 թվականի Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու իրավունք կստանա: