Բռնցքամարտի «Կաշվե ձեռնոց» մրցաշարի պաշտոնական բացումը կկայանա դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ին, «Դինամո» մարզադահլիճում։
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:
Իսկ հաջորդ օրերին մրցումները կմեկնարկեն ժամը 16։00-ին։
Մրցաշարի արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրերի համար։
Հաղթողները և մրցանակակիրները կստանան խոշոր դրամական պարգևներ։