«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատմել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղից հետո (2-1) իր էմոցիաների մասին, երբ տեսել է, որ «Այաքսը» դուրս է մնացել խմբային փուլից։
«Խաղից հետո ես նայեցի լուսատախտակին ու անմիջապես տեսա, որ Ամստերդամում հաշիվը նույնն է մնացել, ինչ առաջին կեսից հետո էր։ Ես հիասթափված էի։ Կարծում եմ՝ իսկապես ամոթ էր, որ «Այաքսը» դուրս մնաց»,-դե Յոնգի խոսքերն է մեջբերում ESPN-ն։
Հիշեցնենք, որ «Այաքսը» սեփական դաշտում 0-1 հաշվով զիջեց «Վալենսիային» ու դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խմբային փուլից։ Ամստերդամյան ակումբը մրցելույթները կշարունակի Եվրոպա լիգայում։
H խմբից փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճել են «Վալենսիան» և «Չելսին»։