Նիդեռլանդական ՆԱԿ ակումբի լավագույն ռմբարկու Սիդնի վան Հոնդոյկը ոչ ֆուտբոլային վնասվածք է ստացել ՝ բաց թողնելով «Օսսի» դեմ հանդիպումը, տեղեկացնում է Goal-ը:
Հանդիպումից 2 ժամ առաջ, ֆուտբոլիստը լոգանք է ընդունել, որի ընթացքում լոգախցիկի դռները արգելափակվել են և նա չի կարողացել դուրս գալ այնտեղից:
Հոնդոյկը որոշել է ոտքերով ջարդել ապակե միջնորմը, ինչի հետևանքով բազմաթիվ կտրվածքներ է ստացել:
Հարձակվողին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է առաջին օգնություն:
Douche deur geklapt tijdens het douchen waardoor ik er helaas niet bij kan zijn vanavond.
Succes boys 🤙🏽🔥 @NACnl pic.twitter.com/lkJM32c6XY
— sydney van hooijdonk (@sydneyvh17) November 27, 2020
Հավելենք ՝ առանց իր ռմբարկուի, ՆԱկ-ը չի կարողացել գոլերի հեղինակ դառնալ «Օսսի» դեմ խաղում (0-0):