Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն խոսել է կորոնավիրուսի մասին.
«Հանձնել եմ ավելի քան 50 թեստ: Եթե հակամարմին չկա, ավելի լավ է, որ հիվանդանամ, բայց ես հետևում եմ անվտանգության բոլոր կանոններին: Ես հիմա Ուկրաինայում եմ ու ինքնամեկուսացած եմ: Հանձնել եմ ևս մեկ թեստ, որի պատասխանը բացասական է: Հուսով եմ՝ շուտ կվերադառնամ երեխաներիս մոտ»,-ասել է Շևչենկոն:
Հիշեցնենք, որ մի շարք վարակակիրների պատճառով ԱԼ-ի շրջանակում հետաձգվեց Ուկրաինա-Շվեյցարիա հանդիպումը: