Հայտնի են իտալական «Ռոմայի» ու գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի միջև կնքված պայմանագրի մանրամասները:
Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ-ի հունիս, սակայն այն ավտոմատ մեկ տարով կերկարաձգվի, եթե «Ռոման» նվաճի ՉԼ-ի ուղեգիր, հաղորդում է Football Italia-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, նոր պայմանագրում կարող են փոփոխություններ լինել:
Ա սերիայի ընթացիկ առաջնությունում «Ռոման» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: