Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել՝ Ա Սերիայի առաջին տուրում, «Վերոնայի» դեմ խաղում (0-0) գրանցված տեխնիկական պարտությունը չեղարկվել:
Սեպտեմբերի 19-ին կայացած խաղն ավարտվել էր 0-0 հաշվով, սակայն հռոմեական թիմին տեխնիկական պարտություն էր գրանցվել, քանի որ հայտացուցակում Դիավարան հայտավորված է եղել Մ-22 տարեկան խաղացողների ցանկում, սակայն նրա 23 տարին բոլորել էր ամռանը:
«Ռոմայի» հույսն այն էր, որ հայտացուցակում, վերջնարդյունքում, 4 ազատ տեղ է մնացել, որը վկայում է իրողության ոչ միտումնավորությունը: