Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած ԲԿՄԱ-«Սուպերսոնիքս»խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 95-89 հաշվով:
Ամերիկյան թիմը հաղթեց երրորդ ու չորրորդ քառորդներում, իսկ մյուս 2 քառորդում ուժեղ գտնվեց ԲԿՄԱ-ն:
Խաղում ամենաարդյունավետը ԲԿՄԱ-ից Քայլ Քինսին էր՝ վաստակած 45 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 3 արդյունավետ փոխանցում:
7 տուրից հետո ԲԿՄԱ-ն ունի 2 հաղթանակ, իսկ «Սուպերսոնիքսը» 6 խաղում տոնել է 3 հաղթանակ: