Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսն ընդհանուր խմբի հետ վերսկսել է մարզումները:
Բրազիլացին վնասվածքն էր ստացել ԱՊԼ-ի՝ 6-րդ տուրի շրջանակում: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լուիսը պատրաստ է 8-րդ տուրի խաղին:
Սակայն, ամենայն հավանականությամբ, պաշտպանը չի մասնակցի ԵԼ-ի՝ 3-րդ տուրի շրջանակում նախատեսված «Մոլդեի» դեմ հանդիպմանը: