«Երևանի» դեմ խաղը 173-րդն էր ՀՀ առաջնություններում «Ուրարտուի» կազմում Արամ Բարեղամյանի համար: Այս մասին գրում է երևանյան ակումբի կայքն ու նշում, որ այսպիսով՝ Արամը շրջանցել է Սամվել Մելքոնյանին, որը «Ուրարտուի» կազմում ՀՀ առաջնություններում անցկացրել է 172 հանդիպում։ Բարեղամյանն այս ցուցանիշով դարձել է ակումբի պատմության նոր ռեկորդակիրը:

Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը շնորհավորել և Բարեղամյանին է հանձնել ռեկորդը խորհրդանշող մարզաշապիկը: