Կարթագենայում կայացավ Ամերիկայի գավաթի 2020-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
A խումբ (Հարավային գոտի). Արգենտինա, Ավստրալիա, Բոլիվիա, Ուրուգվայ, Չիլի, Պարագվայ:
B խումբ (Հյուսիսային գոտի). Կոլումբիա, Բրազիլիա, Քաթար, Վենեսուելա, Էկվադոր, Պերու:
Փլեյ-օֆֆի յուրաքանչյուր խմբից դուրս կգան 4 ուժեղագույն թիմեր: Մրցաշարի բոլոր խաղերն անցկացվելու են Արգենտինայում և Կոլումբիայում: Արգենտինայի և Չիլիի ազգային հավաքականների միջև մեկնարկային հանդիպումը կկայանա հունիսի 12-ին Բուենոս Այրեսում: