«Նոա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Կարեն Հարությունյանը կարիերան ավարտելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Շնորհակալություն, Կարեն՜, և հաջողություն քո բոլոր ձեռնարկումներում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:


24-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Նոայի» կազմում 4 հանդիպման է մասնակցել:
Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Ուրարտու» և «Փյունիկ» ակումբներում:
«Ուրարտուի» կազմում 2014/15 մրցաշրջանում դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: