Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» դադարեցրել է բանակցությունները կիսապաշտպան Ֆերնանդինյոյի հետ նոր պայմանագրի շուրջ: 34-ամյա բրազիլացու ներկայիս պայմանագիրն ավարտվում է ամռանը:
Վերջերս «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասաց, որ հույսը դնում է խաղացողի վրա և մտադիր է նրան օգտագործել որպես կենտրոնական պաշտպան: