Manchester Evening news-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է զրկվել adidas-ի կողմից տրվող 25 մլն եվրոյից: Սպորտային հագուստ արտադրող ընկերությունը հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» հովանավորը: Սա տեղի կունենա, եթե անգլիական ակումբը չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել այս մրցաշրջանի արդյունքներով:
Երկու կողմերի միջև կնքված պայմանգրում կա առանձին կետ, ըստ որի գերմանական ընկերությունը կարող է կրճատել ակումբի ֆինանսավորումը 30 տոկոսով, եթե «Յունայթեդը» չխաղա ՉԼ-ում:
Նշենք, որ այս պահին հովանավորչական պայմանագրերի շնորհիվ թիմը վաստակում է 85 մլն եվրո: