26-ամյա կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը հեռացավ «Փյունիկից»:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ: Եֆիմովն այս ամռանն էր միացել «Փյունիկին» և անցկացրած 11 պաշտոնական խաղերում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ստանիսլավ Եֆիմովին և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:

Նշենք` ֆուտբոլիստն Instagram-ի Storys բաժնում հրապարակել է «Փյունիկի» լուսանկարներն ու հաջողություն մաղթել երևանյան թիմին:
Հիշեցնենք` Եֆիմովը «Փյունիկ» էր տեղափոխվել «Երևանից», որի կազմում Հայաստանի Առաջին խմբի նախորդ առաջնությունում 46 գոլ էր խփել ու դարձել լավագույն ռմբարկուն: