Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում «Շիրակը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվեց «Գանձասար-Կապանին» ու նվազագույն հաշվով պարտություն կրեց տարվա վերջին խաղում:
«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ իր սաներն ունեին 3-4 գոլային պահեր, սակայն չկարողացան դրանք գոնե մեկը գոլի վերածել, փոխարենը բաց թողեցին մրցակցից`կուրիոզ դրվագից (ինքնագոլ, խմբ.): Բիչախչյանը նշեց նաև, որ իր ֆուտբոլիստները մինչև վերջ ներդրեցին իրենց ուժերը, սակայն, ցավոք, չկարողացան գոնե մեկ միավոր վաստակել:
«Գնում ենք ձմեռային դադարի, կփորձենք էլ ավելի ուժեղ վերադառնալ»,- ավելացրել է «Շիրակի» գլխավոր մարզիչը:
Խոսելով Կոնեի՝ խաղի ընթացքում վնասվածքի մասին, Վարդան Բիչախչյանը կիսվեց կարծիքով, որ եթե ֆուտբոլիստը փորձեց շարունակել հանդիպումը, ապա, ըստ Բիչախչյանի, վնասվածքը հավանաբար այդքան էլ լուրջ չէր: «Հուսով եմ, գոնե նախապատրաստական շրջանի սկզբից նա հնարավորություն կունենա արդեն լիարժեք մարզվելու»,- ասաց Բիչախչյանը:

«Շիրակ» ՖԱ-ն նախապատրաստական շրջանը կսկի հուվարի 7-ից։ Վարդան Բիչախչյանի հավաստմամբ մեծ փոփոխություններ թիմում պլանավորված չեն․ «Փորձելու ենք թիմի 90 տոկոսը պահել և ունենալու ենք 1-2 նոր ֆուտբոլիստներ, ովքեր համալրելու են առջևի գիծը»։
Վարդան Բիչախչյանի մամուլի ասուլիսը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: