Հարավային Ամերիկայի գոտու ԱԱ-2022-ի ընտրական փուլում տեղի է ունեցել առաջին տուրի 3 հանդիպում:
Ուրուգվայի հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է Չիլիի ընտրանուն: տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Սուարեսն ու Գոմեսը, հյուրերի միակ գոլը խփել է Սանչեսը:
Արգենտինայի հավաքականը Մեսսիի խփած միակ գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել է Էկվադորի ընտրանուն, իսկ Պարագվայի ու Պերուի հավաքականները փոխանակել են մեկական գնդակ: