«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում 2-1 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ։
Կատալոնական ակումբը շատ լավ մեկնարկեց տնային խաղում։ Հանդիպման վեցերորդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը։ 15-րդ րոպեին «կապտանռնագույնների» կիսապաշտպան Արտուրրը հեռահար գերազանց հարվածով կրկնապատկեց տանտերերի առավելությունը։

Առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ մեկ այլ չքնաղ գոլ հեղինակեց հյուրերի առաջատարներից Սանտի Կասորլան։ Հանդիպումը ավարտվեց 2-1 հաշվով։
Հավելենք, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին առաջին կեսից հետո փոխարինվեց։ «Բարսելոնան» այս հաղթանակից հետո 10 միավոր է վաստակում։