Էրիկ Շուպո-Մոտինգը և Դուգլաս Կոստան կարիերան կշարունակեն «Բավարիայում», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
ՊՍժ-ի հարձակվողը հիմնական պայմանագիր է ստորագրել մյունխենյան ակումբի հետ, իսկ «Յուվենտուսի» կիսապաշտպանը՝ վարձավճարով է հանդես գալու «Բավարիայում»:
Շուպո-Մոտինգը 13 համարի մարզաշապիկով է հանդես գալու Գերմանիայի չեմպիոնի կազմում: Երկու ֆուտբոլիստներն էլ պայմանագիր են ստորագրել մինչև 2020/21: