Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Ա Սերիայի երկրորդ տուրի «Ֆիորենտինայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4-3), տեղեկացնում է Sky-ը:
«Հրաշալի է, որ կարողացանք չորս գոլի հեղինակ դառնալ: Այդուհանդերձ, պաշտպանությունում դեռ շատ անելիքներ ունենք:
Ուշադրության պակասը կարող էր թանկ արժենալ մեզ համար:
Մրցակիցը կտրուկ գրոհներ էր կազմակերպում, որոնք մեր պաշտպանների համար անլուծելի խնդրի էին վերածվում»,- ասել Կոնտեն: