Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը իր աջակցությունն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ Մեծ Բրիտանիայում աղքատությունը վերացնելու արշավին, շարժում, որը ստացել է երկրի շատ հայտնի գործիչների հավանությունը:
Լոնդոնի քաղաքապետը Twitter-ում գրել է. «Որպես «Լիվերպուլի» երկրպագու, ինձ համար հեշտ չէր հաճոյախոսել« Մանչեսթեր Յունայթեդի» աստղի հասցեին… բայց ես չէի կարող չհամաձայնել նրա հետ: Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա առողջ, մատչելի սննդի իրավունք՝ անկախ հանգամանքներից»:
«Մանչեսթեր Յունայթեդի» աստղը պատասխանել է Խանին. «Ես անում եմ այն, ինչ անում եմ Լիվերպուլի համար, ինչպես ամենուր:
Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում երեխաները ունեն մեր օգնության կարիքը: Սա ինձանից շատ ավելի կարևոր է։ Ավելի կարևոր է քան ֆուտբոլը, քան քաղաքականությունը: Ժամանակն է, որ բոլորս սկսենք լսել մինյանց՝ մեր տեսակետները մրցակցության պատճառով մթագնելու փոխարեն… »:
I do what I do for Liverpool as much as anywhere. Children all over the UK are crying out for our help. This is much bigger than me, than football, than politics. It’s time we all started listening, instead of clouding our views will allegiances and rivalries… https://t.co/Zkc9g35lq7
— Marcus Rashford (@MarcusRashford) September 23, 2020