Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը երեկ՝ նոյեմբերի 26-ին, ակնարկել է Շվեդիայի «Համարբյուի» հետ կապի մասին, ինչը առիթ տվեց Ստոկհոլմյան ակումբ տեղափոխվելու մասին մամուլում լուրերի տարածմանը: Արդյունքում պարզվեց, որ Զլատանը դարձել է ակումբի համասեփականատերը:
38-ամյա շվեդը AEG ընկերությունիից գնել է «Համարբյու» ակումբի 50% բաժնեմասը: