ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ով ավելի վաղ բողոքել էր ռասիզմից Ֆրանսիայի Լիգա 1-ի 3-րդ տուրի «Մարսելի» դեմ խաղի ժամանակ, կասկածվում էր նմանատիպ պահվածքի մեջ:
Ինչպես Twitter-ում հայտնում է El Partidazo de COPE-ն, բրազիլացին մեղադրվում է մրցակցի ճապոնացի պաշտպան Հիրոկի Սակայիին վիրավորելու համար: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Նեյմարը նրան անվանել է «չինական կեղտ»:
Միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, «Մարսելն» ունի ապացույցներ այն մասին, որ հարձակվողն իրոք ասել է այս խոսքերը:
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում Նեյմարը կարմիր քարտ ստացավ «Մարսելի» իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսի գլխին հարվածելու համար: Հեռացվեցին ևս մի քանի խաղացողներ: Խաղից հետո Նեյմարը Գոնսալեսին մեղադրել էր ռասիզմի մեջ: