«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է նոր հովանավորչական պայմանագիր կնքելուն:
Վերջերս անգլիական ակումբը մի շարք բանակցություններ է վարել չինական Haier ընկերության հետ: Աշխարհում ամենախոշոր կենցաղային տեխնիկայի արտադրող ընկերությունը պատրաստ է վճարել մոտ 70 միլիոն ֆունտ ՝ ՄՅՈւ-ի շապիկներին գովազդ տեղադրելու համար:
Կա մեծ հավանականություն, որ ակումբի ներկայիս հովանավոր «Chevrolet» -ը մոտ ապագայում կդադարեցնի համագործակցությունը մանչեսթերյան թիմի հետ: