Իտալական Բ Սերիայում հանդես եկող «Պեսկարան» ցանկանումէ ձեռք բերել «Միլանի» երիտասարդ պաշտպան Գաբրիել Բելոդիին:
Ըստ MilanNews-ի ՝ ակումբը ցանկանում է վարձակալել 20-ամյա կենտրոնական պաշտպանին մինչ մրցաշրջանի ավարտը:
Բելոդին խաղացել է «Միլանի» կազմում նախորդ մրցաշրջանում, սակայն այս տարի միլանյան թիմում այդ դիրքում մրցակցությունը մեծ է, ուստի երիտասարդ ֆուտբոլիստը շատ խաղաժամանակ ստանալու հույսեր չունի: