Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ռոստովը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Հայ ֆուտբոլիստը տանտերերի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս խաղից հետո «Ռոստովը» 11 միավորով 7-րդն է: