Ֆրանսիական ՊՍԺ-ն վարձակալել է «Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիի տրանսֆերը: Համաձայնագիրը սահմանված է մինչև 2021 թ-ի հունիսի 30-ը:
«Ուրախ եմ Փարիզ տեղափոխվելու կապակցությամբ: ՊՍԺ-ն լավագույն ակումբներից մեկն է. փարիզյան թիմը դա ապացուցեց ՉԼ-ի նախորդ խաղարկության ընթացքում: Ես ամեն ինչ կանեմ թիմի ու երկրպագուների համար: Մեծ բավականություն է այս թիմի մի մասնիկը և աշխարհի լավագույն ֆուտբոլիստների խաղընկերը դառնալու փաստը»,-ասել է Ֆլորենցին:
Համաձայնագրի ավարտից հետ ՊՍԺ-ն 9 մլն եվրոյի դիմաց կկարողՆԱա ձեռք բերել Իտալիայի հավաքականի խաղացողի ամբողջական տրանսֆերը:
🆕2⃣4⃣ #WelcomeToParis
❤️💙 #ICICESTPARIS pic.twitter.com/esG9NWwoDb
— Paris Saint-Germain (@PSG_inside) September 11, 2020