Ֆրանսիական «Մոնակոն» ձեռք է բերել «Արսենալի» նախկին դարպասապահ Վիտո Մանոնեի տրանսֆերը:
32-ամյա դարպասապահի նախկին ակումբը եղել է անգլիական «Ռեդինգը», որտեղից նա հեռացել է ամռանը՝ պայմանագրի ավարտից անմիջապես հետո:
Մանոնեն «Արսենալի» սան է, իսկ ակումբի գլխավոր թիմում անցկացրել է 23 հանդիպում: Ժամանակին հանդես է եկել անգլիական և ամերիկյան թիմերում: