«Նապոլին» պատրաստ է վաճառել Ֆաբիան Ռուիսին այս ամառ: Հաղորդում է «Calcio Mercato»-ն:
Աղբյուրի համաձայն ՝ 24-ամյա կիսապաշտպանի համար նեապոլցիները ցանկանում են 70 միլիոն եվրո ստանալ:
Ռուիսի պայմանագիրը «Նապոլիի» հետ ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի ամառը:
Ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ Ռուիսի ծառայություններով հետաքրքրված է «Ման Սիթին»: