Սեպտեմբերի 9-ին՝ Չարենցավան քաղաքում, անցկացվել է 3×3-ի մրցաշար՝ աղջիկների թիմերի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մրցաշարին մասնակցում էր 16 թիմ՝ Մ10, Մ12, Մ14 տարիքային խմբերում։
Մ10 տարիքային խմբում հանդես էին գալիս «Երևան 1», «Երևան 2», «Նոա-աղջիկներ», «Արարատ-աղջիկներ», «Վեստ Արմենիա-աղջիկներ», «Գանձակ 2» և «Վան Չարենցավան» թիմերը։ Հաղթող դարձավ «Նոա-աղջիկներ» թիմը։
Մ12 տարեկանների խմբում հանդես էին գալիս «Մասիս», «Վեստ Արմենիա-աղջիկներ» «Արարատ-աղջիկներ» և թիմերը։ Այստեղ հաղթող ճանաչվեց «Վեստ Արմենիա-աղջիկներ» թիմը:
Մ14 տարկենաների խմբում մասնակցում էին «Ուրարտու-աղջիկներ», «Արարատ-Արմենիա-աղջիկներ», «Վեստ Արմենիա-աղջիկներ», «Գանձակ 2», «Նոա-աղջիկներ» և «Վան Չարենցավան» թիմերը։ Ուժեղագույնը «Ուրարտու-աղջիկներ» թիմն էր։
Մրցաշարի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով, հուշանվերներով, իսկ հաղթողները՝ նաև գավաթներով։