Իսպանացի կիսապաշտպան Բորխա Վալերոն, ում պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ ավարտվել է, կդառնա «Ֆիորենտինայի» խաղացող: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:
35-ամյա կիսապաշտպանը ակումբի հետ կկնքի մեկ տարվա պայմանագիր:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև Վերոնան, Պարման և Ջենոան:
Հիշեցնենք, որ Վալերոն «Ֆիորենտինայում» հանդես է եկել 2012-17 թվականներին: