«Էվերթոնը» մոտ օրերս կհայտարարի «Չելսիի» պաշտպան Ֆիկայո Տոմորիին վարձակալական հիմունքներով ձեռք բերելու մասին: 22-ամյա պաշտպանը մեկ տարով կտեղափոխվի լիվերպուլյան ակումբ:
ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում Տոմորին «Չելսիի» կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: