Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 2-րդ տուրի հանդիպումը՝ Երևանում հյուրընկալելով Էստոնիայի ընտրանուն:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Էստոնիայի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Իլյա Անտոնովը նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է վաղը կայանալիք խաղի մասին․
«Ես արդեն մեկ տարի է խաղում եմ Հայաստանի առաջնությունում։ Կարող եմ ասել, որ Մխիթարյանը լավագույնն է Հայստանի հավաքականում, բայց Հայաստանի հավաքականն ուժեղ է իր թիմային ոգով և ունի այլ ուժեղ ֆուտբոլիստներ»,- ասել է Անտոնովը։
Հայաստան-Էստոնիա հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը՝ 20։00-ին։