Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն, Իսպանիային հետ խաղի նախախաղային ասուլիսին, հայտնել է, որ խոսել է «Սիթիում» իր թիմակից Իսպանիայի հավաքականի պաշտպան Էրիկ Գարսիայի հետ.
«Սոց. ցանցերում կարճ դիալոգ եմ ունեցել Գարսիայի հետ: Նա ինձ խնդրեց՝ չգրավել Իսպանիայի հավաքականի դարպասը»,-ասել է Զինչենկոն:
Օրեր առաջ Ուկրաինան 2-1 հաշվով հաղթեց Շվեյցարիային, իսկ հաղթական գոլը խփեց Զինչենկոն: