«Այաքսի» 14-ամյա ֆուտբոլիստ Դևիդ Իսմոնը տարբերվում է իր հասակակիցներից: Ֆուտբոլիստը հանդես է գալիս հոլանդական ակումբի մինչև 15 տարեկանների թիմում:
Իսմոնն ընդամենը 14 տարեկան է, իսկ նրա հասակը 190 սմ է: Այս մասին հայտնում է SPORTbible-ը:
Ոմանք կարծում են, որ նրա փաստաթղթերը կեղծված են:

Սակայն, շատերն Իսմոնին համեմատում են «Ինտերի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ, որը 13 տարեկանում նույնիսկ ավելի բարձրահասակ էր, քան Իսմոնը: