Ուելսի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում Հունգարիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո ազգային թիմի ֆուտբոլիստների հետ հետաքրքիր կերպ են տոնել հաջողությունը:
Ֆուտբոլիստները պարզել են Ուելսի հավաքականի դրոշը, որի վրա գրված է եղել հետևյալը.
«Ուելս, գոլֆ, Մադրիդ … այսպիսի հերթականությամբ»:
/cdn.vox-cdn.com/uploads/chorus_image/image/65734687/7AAAB3DF_5D53_42EC_8682_BC2040B7824C.0.jpeg)
Հիշեցնենք` «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը քննադատել էր Բեյլին ու նշել, որ նա առաջին հերթին մտածում է Ուելսի, հետո գոլֆի ու նոր միայն «Ռեալի» մասին.
«Ես չեմ շփվել Բեյլի հետ, բայց հենց այդպիսի ուղերձ է նա ուղարկում իր խոսքերով ու արարքներով»,- ասել էր Միյատովիչը: