Ռուսական «Զենիթի» կիսապաշտպան Վիլմար Բարիոսը կարիերան կարող է ԱՊԼ-ում շարունակել, հաղորդում է DON BALON-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, անգլիական ակումբն արդեն առաջարկով դիմել է ռուսական ակումբին: «Բրայթոնը» խաղացողին ոչ միայն բարձր աշխատավարձ է խոստանում, այլ նաև՝ ապահովագրված տեղ մեկնարկային կազմում:
Բարիոսը 16 մլն եվրոյի դիմաց 2019 թ-ի ձմռանը տեղափոխվեց «Զենիթ»:
Բարիոսը «Զենիթի» կազմում անցկացրած 55 խաղում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ.: