Kick it out կազմակերպությունը, որը մասնագիտացած է ռասիզմի դեմ պայքարի մեջ, կոչ է անում Անգլիայի ֆուտբոլային միությանը գործ հարուցել «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի նկատմամբ սոցիալական կայքերում իր ակումբակից Բենջամին Մենդիի հասցեին կատակելու համար:
Կիրակի Սիլվան Թվիթերյան իր բլոգում լուսանկար էր տեղադրել, որտեղ Մենդին համեմատում էր Conquitos կոնֆետների հետ:
Քիչ անց հրապարակումը հեռացվել է, ինչից հետո Բեռնարդուն մեկ այլ գրառման մեջ նշել է, որ մեր ժամանակներում չի կարելի կատակել նույնիսկ ընկերոջ հետ:
BBC-ի փոխանցմամբ, Kick it out կազմակերպությունը այս առթիվ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Խորապես անհանգստացած ենք այս երևույթով: Ֆուտբոլիստը, ով պետք է իր վարքով օրինակ հանդիսանա, ռասիստական գրառում է կատարում: Այս ամենը անթույլատրելի է նույնիսկ որպես կատակ: Մենք պնդում ենք, որպեսզի քննություն անցկացվի և Բեռնարդու Սիլվան վիրավորական վարքի մասին դասընթաց անցնի»:
