«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պահապան շուն է ձեռք բերել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ֆրանսիացին իր համար ռոթֆայլեր է գնել մի ընկերությունից, որը զբաղվում է պահպանության համար կենդանիների զարգացմամբ ու դաստիարակությամբ: Շան համար Պոգբան վճարել է 18 հազար եվրո: Նման որոշման պատճառ է դարձել ակումբի ֆանատներից մի քանիսի՝ իր հանդեպ ագրեսիվ տրամադրվածությունը, ինչպես նաև «Pogba Out» գրառումը, որ վերջերս հայտնվել էր թիմի մարզաբազայի մուտքի մոտ:
Ավելի վաղ նույն ընկերությունից շուն էին գնել Պոգբայի թիմակիցներ Ֆիլ Ջոնսն ու Մարկուս Ռեշֆորդը: Ինչպես նշել են ընկերությունում՝ սովորական կյանքում կենդանիներն իրենց ագրեսիվ չեն դրսևորի, քանի դեռ համապատասխան հրահանգ չեն ստացել:
